Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին:
Դեկտեմբերի 4¬-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը