Ի՞նչ պատիժ է սահմանված դասալքության համար

ՀՀ Քրեական օրենսգիրքը սահամնում է այն պատիժը, որը նախատեսված է դասալքություն իրականացրած զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու համար: 362-րդ հոդվածում նշվում է.

1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել