ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, որի ընդունումից հետո, նախարարի խոսքերով` անվավեր կճանաչվի տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները:
Պարոն Մանուկյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է անվավեր ճանաչել այն բոլոր վարչական ակտերը, որոնց հասցեատերերը պատշաճ կերպով չեն ծանուցվել: Այս փաթեթում ընդգրկված է նաև Ճանապարհային ոստկանության կողմից կազմված ակտեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե արդյունքում որքան քաղաքացի կազատվի տուգանքները վճարելուց, իսկ արդարադատության նախարարը նշեց, որ քաղաքցիների թիվը հասնում է տասնյակ հազարավորի: Պարոն Մանուկյանի խոսքերով` այս քաղաքացիները կազատվեն շուրջ 2 միլիարդ դրամի տուգանքներից: Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:
Փոփոխությունների փաթեթի փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ`