Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ այսօր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ Երևանի հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը:
Բացելով քննարկումը` «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը նշեց. «Այսօր Հայաստանը հասել է մի հանգրվանի, երբ բոլորը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի վտանգի մասին, բայց իրականում կոռուպցիոն ռիսկերն ավելի շատանում են»: Ուստի հասարակական կազմակերպությունների և հասարակության լուրջ խոսքը ասելու կարիք կա: Նրանք պետք է այն կարողանան տեղ հասցնել: Միայն խոսելով չէ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ»:
Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար մշակվում է ՀՀ 2014-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Կա նախագիծ, որում ընդգրկվել են 4 ոլորտներ` 1. կրթություն, 2. առողջապահություն, 3. պետական եկամուտների հավաքագրում, 4. ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով: Այս նախագիծը կյանքի պետք է կոչի խորհուրդը, որտեղ ընդգրկվելու են պետական և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչները, այն էլ ընդամենը երկուսը:
Քննարկման արդյունքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն արտահայտեցին երկու հարցերի շուրջ: Նախ նրանք ընդգծեցին, որ ընտրված ոլորտները լիարժեքորեն չեն արտացոլում կոռուպցիայի դեմ պայքարը:
ՀԿ անդամները շեշտեցին, որ նշյալ ոլորտների շարքում պետք է ընդգրկել սոցիալական ապահովության ոլորտը: Այս առնչությամբ Կարեն Զադոյանը նշեց. «Վեց տարի շարունակ մարզերում գործարկվել են հակակոռուպցիոն կենտրոններ ու ունենք քաղաքացիներից եկած բողոքների վիճակագրություն, ամենաբարձր տոկոսը եղել է սոցիալական ոլորտը: Դրանից լավ վերլուծություն, դժվար գտնի կառավարությունը, դա հենց բնակչի կարիքի հիման վրա է, իսկ կառավարությունը ընտրել է 4 ոլորտ, մինչդեռ որևէ հիմնավորում չի բերել»:
Բացի այդ, մասնակիցների կողմից շեշտ դրվեց նաև ապօրինի հարստացման քրեականացման ոլորտին: Մասնակիցները միաձայն ասացին, որ հասրակության համար տեսանելի են դեպքեր, երբ բազմաթիվ անբարեխիղճ պաշտոնյաներ մեծահարուստներ են դարձել ոչ օրինական ճանապարհներով, մինչդեռ այս քայլի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում և չի ենթարկվելու քանի ապօրինի հարստացման ինստիտուտը Հայաստանում քրեականցված չէ:
Երկրորդ խնդիրը, որ ՀԿ ներկայացուցիչներն արձանագրեցին ռազմավարությունը հաստատելու համար ստեղծվող խորհրդի ձևաչափին էր վերաբերում: Ընդգծվեց, որ ընդամենը երկու տեղն հասարակական կազմակերպությունների համար անարդյունավետ քայլ է և այսկերպ կառավարությունը չի կարողանա էական առաջընթացի հասնել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես եղավ նախկին երկու ռազմավարությունների պարագայում: «Ծիտիկ» դնելով հնարավոր չի պայքարել կոռուպցիայի դեմ»,- շեշտեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկման արդյունքում ստեղծվեց Երևանում հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնող խումբ: Նշենք նաև որ նոյեմբերի 28-ին տեղի կունենա Հակակոռուպցիան կոալիցիայի հիմնադրման և ՀՀ 2014-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկման հակակոռուպցիոն միջոցառումը:
Այլ միջոցառումներ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ
- Կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է կրթությունից. հակակոռուպցիոն միջոցառում Կապանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ