Նոյեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) վարչության անդամ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում անցկացրել է կոռուպցիային և բարեխղճությանը վերաբերող վեբինար Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտի մոտ 90 ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել է նաև Իրավաբանական ինստիտուտի տնօրենը:
Վեբինարի ընթացքում մասնակցներին ներկայացվեցին լավ և բարեխիղճ կառավարման սկզբունքները, կոռուպցիայի բնորոշումը, դրսևորումները, տիպաբանությունը, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և հաջողված միջազգային փորձը:
Համանման թեմաներով Մ. Ատովմյանը նշված ինստիտուտում հանդես է եկել 2014թ. հունիսին, իսկ հուլիսի 10-ին ՀԵԻԱ-ն և Իրավաբանական ինստիտուտը կնքել են Համագործակցության պայմանագիր: