Հրաչյա Հարությունյանի գործով վերաքննիչ բողոքը քննվելու է նոյեմբերի 25-ին

Վերաքննիչ դատարանը Հրաչյա Հարությունյանի գործով բողոքը կքննի նոյեմբերի 25-ին։

Նրա դուստրը, Լիլիթը հայտնում է, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքը Հայաստանի իրավասու մարմիններին չի դիմել խնդրելով հայրենիք փոխանցել դատապարտյալին, քանի որ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում։ Աղջիկը է նաև ասաց, որ հայրը առողջական խնդիրներ չունի։

Հիշեցնենք, որ 2013թ․-ի հուլիսի 13-ին, խիճով բեռնված բեռնատարը, որի ղեկին  Հրաչյա Հարությունյանն էր, բախվել է Պոդոլսկից Կուրիլովո մեկնող ավտոբուսին, որի մեջ այդ պահին եղել է 64 ուղևոր։ Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ իսկ 40-ից ավելին մարմնական վնասվածքներ ստացել։

Հետաքննությունը պարզել է, որ բեռնատարը պատշաճ կերպով չէր սպասարկվել և արդյունքում արգելակները անսարք էին։ Հետաքննության կարծիքով Հարությունյանը պետք է այդ մասին տեղյակ լիներ։

Մոսկվայի Տրոիցկի դատարանը Հարությունյանին դատապարտելէ 6 տարի և 9 ամսվա ազատազրկության։ Այս մասին տեղեկանում ենք arm-world.ru կայքից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել