Հայաստանում միջազգային իրավունքի ոլորտը զարգացած չէ. Տիգրան Աթանեսյան

«Ցավոք, Հայաստանում միջազգային իրավունքի ոլորտն ինքնին զարգացած չէ»,- Իրավաբան.net-ին փոխանցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Այս խնդրի լուծման համար նա կարևորեց նաև Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթ-դատախաղը, որը երիտասարդ իրավաբաններին տալիս է գիտելիքներ` հմտանալու հենց այս ոլորտում: Նա դ2014 թվականի դատախաղ մրցույթի ազգային մրցափուլին ներգրավված է եղել` որպես նախագահող դատավոր. «Այս մրցույթը շատ ուսանելի էր երիտասարդ իրավաբանների համար, շատ բարձր որակ է: Ինչպես ասում են` եթե ուզում ես լողալ սովորել, պետք է առաջինը ջուրը քցվես: Այսինքն` ցանկացած նման միջոցառում միանշանակ օգտակար է ցանկացած ուսանողի համար»,- նշեց պարոն Աթանեսյանը:

Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղ» մրցույթի ազգային փուլն այս տարի կանցկացվի անգլերեն լեզվով. «Սա միտված է նրանից, որ մասնակիցներն ավելի արդյունավետ մասնակցություն ունենամ մրցույթի միջազգային մրցափուլին»,- նշեց փաստաբանը:

Կարդացեք նաև` Ի՞նչ կտա ուսանողներին` «Ջեսափի» մրցույթի մասնակցությունը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել