«Դատապարտյալը չի կարողանում կանխատեսել իր ապագան». Էդմոն Մարուքյան

Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը իրականացնում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝ հանձնաժողովային կարգով: «Նրանց գործունեության արդյունքում տեղի են ունենում մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, ի՞նչ է նշանակում սա, որ ասենք մարդը` դատապարտյալը չի կարողանում կանխատեսել իր ապագան, նա մտածում է, որ եթե իրեն պահի դրական, նա կրկին նա չի ազատվելու, այսինքն` օրենքով կան հաստատված ժամկետներ պայմանական վաղաժամկետ ազատման համար, բայց նա չի կարող կանխատեսել՝ չկան չափանիշներ, չափորոշիչներ, հանձնաժողովը փակ քվեարկություն է անցկացնում, մերժում է վաղաժամկետ ազատումը և որևէ բացատրություն չի տալիս», հաղորդեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Նրա բառերով անկախ հանձնաժողովների համակարգը պետք է ամբողջովին վերանայվի. «Այս պահի դրությամբ կան բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ, պետք է քաղաքական կամք այդ համակարգը վերանայելու համար: Մոդելները շատ են», եղրափակեց պատգամավորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել