Բազմաթիվ հիվանդություններով տառապող զինծառայողը զորացրվել է

Քաղաքացի Դավիթ Մելոյանը, ով ունի մի շարք հիվանդություններ` կիֆոզ, սկոլիոզ, դեմոդիկոզ, հարթաթություն, կարճատեսություն, ողնաշարի և կրծքագոտքային հատվածի ծռվածություն 2013 թվականի հուլիսին Երևանի Մաշտոցի զինվորական կոմիսարիատից բանակ է զորակոչվել` շարքային ծառայության սահմանափակումներով:

Մինչ այդ նա բազմիցս անցել է ռենտգեն հետազոտություններ, սակայն դրանց լուսանկարներտը չեն տրամադրվել ծնողներին: Զինծառայողի հայրը` Հրաչյա Մելոյանը, 2014թ. օգոստոսի 5-ին Երևանի հակակոռուպցիոն կենտրոն է դիմել. «Նույ օրը քաղաքացուց դիմուն ենք վերցրել և գործը ուսումնասիրել, գրություն է ուղարկվել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին»,- փոխանցեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Կարագյոզյանը:

Նշյալ դիմումի համաձայն զինծառայողը հետազոտման և բուժման նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել են բոլոր հետազոտությունները: Արդյունքում` պարզվել է, որ Դավիթ Մելոյանը պիտանի չէ զինվորական ծառության համար: Այս պահին նա գտնվում է բուժման մեջ և շուտով կզորացրվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել