Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում և այլ հարցեր Գյուղական համայնքների չորրորդ համաժողովի օրակարգում

Ջերմուկում նոյեմբերի 7-8-ը տեղի կունենա Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաժողովին մասնակցելու են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Համաժողովը նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն հետեւյալ թեմատիկ կլոր սեղանները.

1.”Ֆինանսական համահարթեցման մասին” ՀՀ նոր օրենքի նախագիծը, դրա սկզբունքները եւ կիրառելիությունը:

2. Տեղական ինքնակառավարման ոլորտ: Տեղական ինքնակառավարման համակարգի եւ ավագանու կարողությունների ու ինստիտուտի հետագա զարգացման միտումները:

3.Տեղական ինքնակառավարում, ՏԻ մարմինների լիազորություններն ու գործունեությունը եւ դրանց նկատմամբ իրականացվող ստուգումները: Համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

4. Շրջակա միջավայր եւ բնապահպանական հիմնախնդիրներ:

5.Գյուղատնտեսություն: Գյուղացիական տնտեսությունների ձեւավորում, կոոպերատիվների հիմնում, գյուղատնտեսության զարգացման արդի միտումները, ոլորտում իրականացվող նորարարությունները, հիմնախնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները:

6.Զբոսաշրջություն: Տարածքային համաչափ զարգացում: Գյուղ-քաղաք կապի կառավարում, գյուղը` որպես սոցիալ-տնտեսական բջիջ, զարգացումը եւ հիմնախնդիրները, գյուղական երիտասարդության հիմնախնդիրները, կենսամակարդակի բարձրացում:

7. Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում:

Համաժողովի օրակարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել