«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ ԱԺ-ում

Նոյեմբերի 3-ին ՀՀ Աժ առողջապահության, մայրության եւ մանկության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի ու հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվելիք ֆինանսական միջոցները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին հատկացվել է 83 մլրդ 468 մլն դրամ: Աճը ընթացիկ տարվա համեմատ՝ կազմել է 3,3 տոկոս: Պրն. Սաֆարյանը նշել է, որ 2015 թ.-ի ընթացիկ ծախսերն ավելացել են 8 մլրդ 525 մլն դրամով:

2015թ հուլիսի 1-ից, Արմեն Մուրադյանի խոսքով, նախատեսվում է բարձրացնել առաջնային օղակի միջին եւ կրտսեր բուժանձնակազմի բազային աշխատավարձը: 2014 թվականի 76.100 դրամի դիմաց՝ 79.400 դրամ, իսկ բժիշկների հաշվարկային աշխատավարձը կպահպանվի 2014 թվականի մակարդակով՝ 178.600 դրամ:

Նույն օրը  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝  Արտակ Դավթյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները: 
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, այնուհետեւ ոլորտների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2015 թվականին իրականացվելիք ծրագրերն ու ուղղությունները եւ կարեւորել նոր ծրագրերի իրականացումը: 
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կրթության ոլորտում բովանդակային ծախսերն ավելացել են, ավելացել է նաեւ հանրակրթական դպրոցում սովորողների թիվը: Կրթության ոլորտի նոր ծրագրերից նա առանձնացրել է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, կրթության գերազանցության ազգային ծրագիրը, ռոբոտաշինության ծրագիրը եւ այլն:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված ծրագրերը բխելու են Հայրենիք-Սփյուռք համաժողովից եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 15 միլիոն դրամով: Նա առանձնացրել է Հայաստանում սիրահայերի եւ իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ ֆինանսական ծախսերը: 
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախա•ահ Ռուբեն Ջաղինյանը, պատասխանել են պատգամավորների հարցերին: 

Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ «Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ» եւ «ՀՀ կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ» թեմաներով: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են նաեւ հաձնաժողովի առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր: 

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ: Քննարկման է դրվել ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վահագն  Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կար•ով ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել