Լրագրողին հարվածած և վիրավորած նախկին ոստիկանը ձերբակալվել է

Հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք նա համակարգից հեռացվել է 2013 թվականին, երբ Հյուսիսային պողոտայում խոչընդոտեց է «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի գործունեությունը՝ հարվածելով և վիրավորելով նրան:
Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին լուրը Իրավաբան.netին հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Նա կասկածվում է ՔՕ-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում):
Տեղեկացնենք նաև, որ նշյալ անձը երեկ ՀՀ նախագահականի դիմաց էր: Վարդան Ղուկասյանը պնդում էր, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացնում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա երեկվանից նստացույց էր պատրաստու սկսել նախագահականի դիմաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել