Հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի նախաձեռնող խմբի հանդիպումը կայացավ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործադիր տնօրեն «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի համակարգող/դրամաշնորհների պատասխանատու Արտակ Սարիբեկյանը Արարատում հանդիպում ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի Արարատի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ձևավորված նախաձեռնող խմբի անդամների հետ:

Կլոր սեղանի շուրջ հավաքված խմբի անդամ ՔՀԿ ներկայացուցիչները ունեցան արդյունավետ քննարկում, փոխանակեցին տարաբնույթ կարծիքներ և ընդգծեցին այն հիմնական խնդիրները, որոնց ուղղությամբ խումբը պետք է իրականացնի իր գործողությունները:

Հանդիպման ընթացքում որոշվեց, խմբի կազմից անդամների կողմից ընտրել ՔՀԿ-ների, որոնց ներկայացուցիչները կմասնակցեն Երևանում կայանալիք Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր համաժողովին:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ