Ինչպես տեղակացրել էր Իրավաբան.net-ը այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։
Աղվան Հովսեփյանը հրամանով Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել ՀՀ Տավուշի մարզի նախկին դատախազ Աննա Լեսմիկի Մանթաշյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի 2013թ.-ի նոյեմբերի 29-ին հրամանով` Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Լեմսիկի Մանթաշյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: