ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել՝ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետեր նշանակելու մասին։ Այդ մասին Իրավաբան.net-ին հայտնի դարձավ ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպես՝
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Թաթուլ Լևոնի Շուշանյանը,
Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ՝ Մարատ Կառլոսի Դուրյանը,
Արարատի մարզային քննչական վարչության պետ` Արման Արմենակի Հարությունյանը,
Արմավիրի մարզային քննչական վարչության պետ` Թեմուր Տիտալի Ջնդոյանը,
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ` Արտավազդ Գառնիկի Ղազարյանը,
Կոտայքի մարզային քննչական վարչության պետ` Մհեր Խաչատուրի Վարդանյանը,
Շիրակի մարզային քննչական վարչության պետ` Սամվել Անդրանիկի Սիմոնյանը,
Սյունիքի մարզային քննչական վարչության պետ` Վահրամ Սասունի Դաղունցը,
Տավուշի մարզային քննչական վարչության պետ` Աննա Լեսմիկի Մանթաշյանը,
Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ` Վարդան Ստեփանի Ավագյանը: