Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը և երթը լուսանկարներում (լրացված)

Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ խորհրդարանական երեք ուժերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ հանրահավաքը: Այս հանրահավաքին մասնակցում էին նշյալ կուսակցությունների առաջնորդները` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև կուսակցություների այլ ներկայացուցիչներ: Հանրահավաքին վերջինը ելույթ ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց միացել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը. «Հրաշալի քառյակը մնում է հրաշալի քառյակ»,- եզրահանգեց քաղաքական գործիչը:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև անվստահություն հայտնեց Սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Հանրահավաքի շրջանակներում ոչ իշխանական ուժերը ներկայացրեցին սեփական անելիքները, հնչեցին իշխանափոխության կոչեր: Այնուհետև մասնակիցները երթ անցկացրեցին մայրաքաղաքի փողոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել