Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աբրամ Բախչագուլյանն ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։