ՀՀ անկախության տոնի առթիվ, երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական, արդարադատության գնդապետ Սամվել Եգանյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Այս մասին հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժինը: