Աշխատանք` Լրագրող
Աշխատանքի վայր` Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են.
- Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները,
- Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը,
- Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման, մասնակցային և հանրային վերահսկողության իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Իրավաբան.net լրատվական կայքի լրագրողի տեղի համար (մեկ դրույք):
Պարտականություններ`
- օպերատորի հետ մեկնում է նկարահանումների՝ Երևանում և ՀՀ մարզերում.
- իրականացնում է լրագրողական հետաքննություններ, պատրաստում լրագրողական հետաքննական և վերլուծական հոդվածներ.
- լուսաբանում է դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր.
- նախապատրաստում է հանձնարարված թեմաներով ծրագրային և ինֆորմացիոն նյութեր.
- նախապատրաստում է հարցազրույցների համար հարցեր, համաձայնեցնում է նկարահանման իրականացման վայրը, մեկնում է նկարահանումների իրականացման վայրը, իրականացնում է հարցազրույց.
- համակարգում է հարցազրույցների ընթացքում հավաքված նյութը, ներկայացնում է այդ տեղեկատվությունը ինֆորմացիոն նյութերի տեսքով որոշակի ժանրում.
- իրականացնում է ստացված տեղեկատվության հավաստիության ստուգում, պատրաստում է նյութերը, հսկում է փաստերի ճշտությունը` թվեր, անուններ, ազգանուններ,
- կատարում է ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող որակավորում`
- լրագրողի աշխատանքի երկու տարվա փորձ.
- իրավական, այդ թվում դատական և հետաքննական ոլորտի լրագրողի աշխատանքի մեկ տարվա փորձ.
- հետաքրքրվածություն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում.
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն.
- թիմային աշխատանքի կարողություններ,
- լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի և ռուսերեն լեզվի իմացությունը կդիտի առավելություն.
Աշխատավարձի մասին
Լրագրողի աշխատավարձը կկազմի մոտ 225 000 ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները): Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և երկու երաշխավորագրեր` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. սեպտեմբերի 12-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից: