Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.
1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց
2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց
3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց
4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց
5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց
6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի փողոց
7.Աճառյան փողոց-Ծարավ Աղբյուրի փողոց
8.Սեբաստիա փողոց-Շահումյան փողոց
9.Փափազյան փողոց-Խաչատրյան փողոց
10.Հալաբյան փողոց-Էստոնական փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: