20.000 դրամ տուգանք` 40.000 դրամի փոխարեն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում տուգանքների նոր չափեր են սահմանվել:

Մասնավորապես փոփոխություններից մեկն առնչվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելուն:

Եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք, ապա դրա համար վարորդը կտուգանվի 20.000 դրամի չափով` նախկինում գործող 40.000 դրամի փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել