Տուգանքների չափերի վերաբերյալ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները և լրացումները

Մեր ընթերցողների խնդրանքով ներկայացնում ենք «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների և լրացումների մասին օրենքը` առանց մեկնաբանությունների: Առաջիկա օրերին կներկայացնենք մանրամասն իրազեկումներ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվելէ 21.06.2014 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվական իդեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդհոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաեւ վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում :»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյա լխմբագրությամբ.

«2. Տրանuպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».

2) 11-րդ  մասի «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

3) 23-րդմասի «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.

4) 24-րդ մասը «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերով.

5) 25-րդ մասից հանել «,ինչպես նաեւ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաեւ նույն մասի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

6) 26-րդ մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.

7) 28-րդ մասի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենuգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝  նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժարագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

3.  Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:

5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 126-րդհոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:

Հոդված 5 . Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով» բառերը, ինչպես նաեւ նույն մասի «հնգապատիկի» բառըփոխարինել «եռապատիկի» բառով.

2) 4-րդ մասը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաեւ նույն մասի «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 132-րդհոդվածում՝

1) 4-րդ մասը «վարելու իրավունք չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ուժը կորցրած վարորդական վկայականով» բառերով, ինչպես նաեւ նույն մասի «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Uույն հոդվածի առաջինից չորրորդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժն շանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ եւ ավելի անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար սահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:

Հոդված 7 . Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյա լխմբագրությամբ.

«5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթեւեկելի մասը սահմանափակելը՝  առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ կամ առանցդ րա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասի նորոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:

Հոդված 10. Օրենսգրքի 310-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում  «123.2» թիվը փոխարինել «140» թվով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.07.2014
ՀՕ-78

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել