Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա նիստում հաստատեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը:
Այն հանգամանքը, որ ԱԺ ընդդմիադիր պատգամավորները, սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հադես եկան ելույթներով՝ հիմնավորելով, որ թանկացումը ի վնաս հայ ժողովրդի է, սպառողի և արդյունաբերողի, հաշվի չառնվեց: Որոշումն ընդունվեց միաձայն:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամների կողմից որևէ հակադարձող խոսք, ի պատասխան ելույթների, չի հնչել:
Քաղաքացիները վստահեցնում են՝ այս որոշումը միանշանակ բողոքարկելու են վարչական դատարան:
Նշենք, որ «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար» բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացումը կազմելու է 3,8-4,3 դրամ 1/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում: