Հանրային ծառայությունները կագրավորող հանձնաժողովի մոտ լարված իրավիճակ է: Քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս բարձրանալ վերև և մասնակցել նիստին:
Ոստիկաններին են միացել նաև կարմիր բերետավորները: Բախումներ են սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև: Նրանք շրջափակել են քաղաքացիներին և չեն թողնում տեղաշարժվել:
Շրջափակման մեջ է նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր երեխայի հետ, ով անընդհատ խնդրում է գնալ, սակայն ոստիկանները չեն թողնում նրան դուրս գալ շրջափակումից և գնալ:
Ստեղծվել է լարված իրավիճակ: