Հարգելի քաղաքացիներ խնդրում եմ լսեք. Վալերի Օսիպյան

Ակցիայի մասնակիցները պահանջում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այօրվա նիստը հետաձգել:

Վալերի Օսիպյանը քաղաքացիներին առաջարկում է պատվիրակություն կազմել, ովքեր կներկայացնեն ակցիայի մասնակիցների պահանջը հանձնաժողովին, սակայն այս առաջարկը միաձայն մերժվեց:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը քիչ առաջ հանդիպեց քաղաքացիների հետ:
«Տեղ չկա, որ որևէ մեկը բարձրանա: Նիստին ներկա են սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ներ, ԱԺ պատգամավորներ և շուրջ 40 ԶԼՄ-ներ: Ինչպես նաև հեռարձակումը կատարվումէ ուղիղ եթերում, դուք կարող եք այդպես հետևել: Այլևս ոչինչ ասել չեմ կարող»:

Մասնակիցներին այս պատասխանը չգոհացրեց: Նրանք ցանկանում են բարձրանալ վերև և մասնակցել նիստին:

Վալերի Օսիպյանը փորձում է հանգստացնել քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ խնդրում եմ լսեք, մեր նպատակն է այստեղ հասարակական կարգը պահպանել և չենք ցանկանում որևէ լարվածություն ստեղծել: Խնդրում եմ լսեք ինձ»:

Նիստը շարունակվում է, իսկ ակցիայի մասնակիցները փորձում են ամեն կերպ մասնակցել նիստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել