«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեն եկամտային հարկի հաշվարկման ավտոմատ համակարգում երեկվանից «անջատել» է կենսաթոշակային պարտադիր մասհանումների կոճակը, որը մինչ այդ գործում էր հաշվետվությունը լրացնողի կամքից անկախ:
«Այսինքն, մինչ օրս գործատուները ՊԵԿ-ին ներկայացվող էլեկտրոնային հաշվետվության մեջ իրենց աշխատողի աշխատավարձի մասին տեղեկությունը լրացնելիս չէին կարողանում շրջանցել պարտադիր կենսաթոշակային մասհանման դաշտը, քանի որ այդ դաշտը համակարգը լրացնում էր ավտոմատ կերպով: Իսկ երեկվանից սկսած` գործատուն հաշվետվությունը լրացնելիս կարող է համապատասխան նշում կատարելու միջոցով անջատել պարտադիր կենսաթոշակային մասհանման դաշտը, և աշխատողից կենսաթոշակայինի 5 տոկոս պարտադիր պահումը այլևս չի կատարվի»,-գրում է թերթը:
Այսպիսով «պարտադիրը» այլևս պարտադիր չէ նաև տեխնիկական տեսանկյունից:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: