Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանը, Սամուէլ Յովհաննեսի Լախոյեանը, Յարութ Հրաչի Շխրտըմեանը և Աբրահամ Յարությունի Մանուէլը Կառավարության այսօրվա որոշմամբ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
4 երիտասարդներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծ էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնել նրանց ազատել ծառայությունից` հաշվի առնելով նրանց մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում:
Իրավաբան.net-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս որոշման ընդունումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: