Վտանգավոր նախադեպ ստեղծող որոշման նախագիծ է ներկայացվել Կառավարություն 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարությանն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած թվով 4 երիտասարդների ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Աբրահամ Զարեհի Աշքեանի (Թեհրան, Իրան), Սամուէլ Յովհաննեսի Լախոյեան (Լիբանան), Յարութ Հրաչի Շխրտըմեանի (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Աբրահամ Յարությունի Մանուէլի (Կարակաս, Վենեսուելա) մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակահարմար է գտնում ՀՀ կառավարության որոշմամբ վերոնշյալ անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»,- գրված է որոշման նախագծում:
Նախագիծն ընդգրկված է Կառավարության մայիսի 29-ի օրակարգում:

Նշենք, որ այս որոշման ընդունումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել