Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը, հայտարարում է ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի գրասենյակի իրավախորհրդատու/գրասենյակի համակարգողի տեղի համար (կես դրույք) աշխատանքի հնարավորության մասին:
Պարտականություններ`
համակարգել ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի գրասենյակի աշխատանքները,
գրասենյակի շահառուներին մատուցել անվճար իրավաբանական խորհրդատվություն,
սպասարկել գրադարանի շահառուներին,
անհրաժեշտության դեպքում կապվել շահառուների, պետական և ոչ պետական մարմինների և կազմակերպությունների հետ,
կատարել ՀԵԻԱ-ի ղեկավարության կողմից հանձնարարված այլ աշխատանքները:
Պահանջվող որակավորում`
իրավաբանական կրթություն կամ իրավաբանական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող,
քաղաքացիների հետ առնչվելու կարողություն և ցանկություն,
թիմային աշխատանքի կարողություններ,
ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարելու, ինչպես նաև գրավոր հաղորդակցվելու հմտություններ,
համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Internet, Իրտեկ).
հայերենի բանավոր և գրավոր արդյունավետ հաղորդակցման ունակություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում և իրենց ամփոփ կենսագրականը հայերեն լեզվով` [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին` մինչև ս.թ. մայիսի 25-ի աշխատանքային օրվա ավարտը: Հեռախոս՝ 010 54 01 99, 010 58 02 99: