Վերնիսաժում կրակոցներ արձակողի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, սակայն խափանման միջոց դեռևս չի ընտրվել:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել