Արդարադատության ակադեմիայում շարունակվում է գործող դատախազների վերապատրաստումը: Այս շաբաթ Արդարադատության ակադեմիայում վերապատրաստվում է 20 դատախազ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:
1 շաբաթյա վերապատրաստման շրջանակում դատախազները հնարավորություն ունեն մասնակցել մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների, որոնք հաստատված են ակադեմիայի ուսումնական ծրագրով: Գործող դատախազների վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով: Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը: Դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում:
Հիշեցնենք, որ գործող դատախազների վերապատրաստումը սկսվել է մայիսի 12-ից: