Արդարադատության ակադեմիայում սկսվել է գործող դատախազների վերապատրաստումը

Մայիսի 12-ից Արդարադատության ակադեմիայում սկսվել է գործող դատախազների վերապատրաստումը: Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ այն տևելու է 1 շաբաթ, որի ընթացքում դատախազները (թվով 17) հնարավորություն են ունենալու մասնակցել մասնագիտական և հարակից մասնագիտական մի շարք դասընթացների, որոնք հաստատված են ակադեմիայի ուսումնական ծրագրով:

Տեղեկացնենք, որ գործող դատախազների վերապատրաստումը, սահմանված կարգով, նախատեսված է իրականացնել ամեն տարի՝ 80 ժամ ընդհանուր ժամաքանակով: Այն բաժանված է 2 հատվածի՝ 40 ժամ գարնանը, ևս 40-ը՝ աշնանը: Դատախազները վերապատրաստումն անցած են համարվում դասընթացներին 80% մասնակցության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել