«Կենացները քաղցրանում են». ԱԺ նախագահի պաշտոնին արդեն 3 թեկնածու են հավակնում

Ազգային ժողովում «կենացները քաղցրանում են»: Այս մասին ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովն ասաց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանի` ԱԺ նախագահի պաշտոնին հավակնելը:

Հիշեցնենք, որ Հանրապետական խմբակցությունն ավելի վաղ այդ պաշտոնում առաջադրել է Հանրապետական խմբացկության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:

Նշենք, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի` Ազգային ժողովի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել