Եվս 875 միլիոն դրամ` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ բլոկի կառուցման համար

875 միլիոն դրամ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկրորդ բլոկի շինարարությունն իրականացնելու և գույք ձեռք բերելու համար: Այսօր կառավարությունը հաստատեց Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Այն նախատեսված է լինելու 400 անձի համար:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախարարությունն այս հարցում նաև Եվրոպական միության բյուջետային աջակցությունն է ստանում՝ շուրջ 9 միլիոն եվրոյի չափով: Պայմանն այն է, որ մինչև 2016 թվականը պետք է ունենան 1200 հոգու համար նախատեսված եվրոպական չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ արդեն շահաջործման է հանձնվել Արմավիր քրեակատարողական հիմնարկի առաջին բլոկը, որը նախատեսված է 400 անձի համար:

 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել