Հնարավո˚ր է աղմկահարույց օրենքի կիրարկումը 1-2 տարով հետաձգել. Արտեմ Ասատրյանը պարզաբանում է

Հնարավո˚ր է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումը մեկ-երկու տարով հետաձգել: Այս հարցը Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Դուք էլ այստեղ անկեղծ ասացիք, որ իրազեկման տեսակետից ունենք թերություններ. այդ թերացումները մենք լիկվիդացնենք և գանք արդեն քիչ թե շատ կոնսենսուսի»,- հստակեցրեց դատավորը:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ ինչ-որ ժամանակահատվածով հետաձգելը շատ ավելի ծանր երևույթների և իրավիճակի կբերի:

«Ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորության պատուհան, որը պետք է օգտագործենք իրականացնելու այս լրջագույն բարեփոխումները»,- նշեց նախարարը:

Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել