Տուգանքների չափն արդարացված է, թե՝ ոչ. կստեղծվի աշխատանքային խումբ

Կառավարության նիստն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար Հայաստանում կիրառվող տուգանքների չափերի արդարացիությանը:

Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, որը կուսումնասիրի այդ ոլորտի օրենսդրությունը, բացերը, միջազգային պրակտիկան, «որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունն ու տուգանքների չափերը, որոնք կիրառվում են Հայաստանի Հանրապետությունու, արդար են»:

Աշխատանքային խմբում Արդարադատության նախարարության առաջարկությամբ կընդգրկվեն նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:

Վարչապետի այն հարցին, թե որքան ժամանակ է պետք խնդիրը լուծելու համար, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնեց, երկուս, երկուսուկես ամիսը բավարար կլինի:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել