ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի շրջապատի մարդիկ Արդարադատության ակադեմիայի երեկվա բացումից հետո համարում են, թե Մկրտումյանի պաշտոնանկության թեման, որ շրջանառվում էր ամիսներ, կարելի է փակված համարել: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:
«Մկրտումյանի պաշտոնանկության հարցը արդիական դարձավ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի և նրա ութ ենթակաների դեմ քրեական գործի հարուցումից և նրանց ձերբակալությունից հետո: Դատական պաշտոնյաները մեղադրվում էին խոշոր չափերի հափշտակության մեջ: Սրանից հետո հրապարակվեց ՄԻՊ զեկույցը` դատական համակարգում կոռուպցիայի չափերի և ծավալների մասին: Այս ամենը մեկնաբանվում էր որպես իշխանությունների կողմից Արման Մկրտումյանի դեմ ուղղված անուղղակի ճնշում` նրա հրաժարականին հասնելու համար»,- կարծում է թերթը:
Շարունակություն` թերթի այսօրվա համարում: