Ո՞ր արարքն է համարվում փախուստ ՁՊՎ-ից

Փախուստ է համարվում ձերբակալվածի համար սահմանված վայրն ինքնակամ լքելը` պահպանվող սահմանը ցանկացած ձևով անցնելու միջոցով:
Պահպանվող սահմաններն են ՁՊՎ-ի պատերը, առաստաղը, հատակը, պատուհանները, մենախցերի և այլ սենյակների դռներ, ինչպես նաև զբոսաբակի և հսկիչ-անցագրային կետի պարիսպները:

Փախուստը համարվում է կանխված, երբ դրան նախապատրաստվելը ժամանակին հայտնաբերվում է և ձեռնարկվում են կանխարգելիչ բնույթի միջոցներ, կասեցված, երբ փախուստի փորձը կարգախմբի համապատասխան գործողությունների արդյունքում հասցված չէ ավարտին, չեզոքացված, երբ փախչողը բռնված է կամ ներկայացել է մեղայականով:

ՁՊՎ-ի կարգախումբը (պահակային, արտատար) ձերբակալվածների փախուստի փորձի կամ փախուստի ժամանակ տալիս է համապատասխան ազդականչ (ձայնով, տագնապի ազդանշանի հաղորդչով, հեռախոսով) և, ելնելով իրավիճակից, ձեռնարկում է փախուստը կասեցնելու միջոցներ, եթե այն կապված չէ այլ ձերբակալվածներին առանց հսկողության թողնելու հետ: Ստանալով փախուստի փորձի կամ փախուստի մասին տեղեկություն` ՁՊՎ-ի պետը (հերթափոխի պետը) դադարեցնում է ձերբակալվածների ցանկացած շարժ ու պատահածի մասին զեկուցում ըստ վերադասության, կազմակերպում փախուստի փորձի կասեցում կամ փախչողի ձերբակալում:Հայտնաբերված փախուստի դեպքում ՁՊՎ-ի պետը (հերթափոխի պետը) պարզում է փախչողների անձը և անհապաղ տեղեկացնում ծառայության ղեկավարությանը և հերթապահին: Այդ դեպքում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում փախչողներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել