«Համբերեք, ես ասեմ». դատավորը՝ Ծառուկյանի քրեական գործով դատարանում ներկա կնոջը

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի  քրեական գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում ներկայանալով նախորդ՝ հակակոռուպցիոն գործով  պատասխանող հանդիսացած անձ, նշեց, որ ասելիք ունի 2016թ․  իրականացված գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործի մասով։

«Ես լսել եմ դատական նիստը, դրա համար եմ եկել։ Ուզում եմ կազմակերպիչ անձի անունը տալ, ով կազմակերպել է այդ ամենը։ Ես աշխատել եմ այդ անձի մոտ»,- նշեց կինը։

Դատավոր Գրիգորյանը, սակայն չընդունեց վկայությունը, հիմնավորելով, որ կինը տվյալ դատական գործով մասնակից չէ և իրավունք չունի միջամտելու։

«Այս դատաքննության ընթացքում դատարանը չի կարող անդրադառնալ Ձեր կողմից նշված հանգամանքներին և ոչ էլ կարող է ելույթ ունենալու կամ հարցադրումներ անելու հնարավորություն տալ։ Եթե չեք կարող առանց միջամտելու, հանգիստ ներկա գտնվել՝ դատարանը ձեզ կհրավիրի դուրս»,- ասաց Գրիգորյանը։

Նա կնոջը ուղղորդեց հարցեր ունենալու դեպքում գրավոր դիմել  դատարանին, իսկ վկայության դեպքում դիմել նախաքննական մարմնին։

Դատական նիստի տեսանյութը այստեղ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել