Լավրովը կմասնակցի Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովին:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Այո, ես կարող եմ հաստատել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը պլանավորվում է Ալյասկայում անցկացնել առաջիկա ուրբաթ օրը», – ասել է նա օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում, որը հրապարակվել է սոցցանցերում ՌԴ ԱԳՆ էջերում։

Կրեմլը և Սպիտակ տունը անցյալ շաբաթ հայտարարել էին, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կհանդիպեն օգոստոսի 15-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա Անքորիջում։ CNN-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաների, հաղորդել է, որ հանդիպումը կանցկացվի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել