Իրանը բացառել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսության հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բացառել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով համապատասխան հարցին՝ Բաղային ասել է․ «Ոչ, դա բացառված է»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունների հինգ փուլերը 2025 թվականին ավարտվեցին անարդյունք՝ Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու և ամերիկյան զինված ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու պատճառով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել