Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս: Այս մասին գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ:
Ստյոպա Սաֆարյանն առաջարկել է կազմակերպչական առումով աջակցել .սիրով ընդունում եմ առաջարկը:
Ճիշտ է, մենք ներողամիտ և մեծահոգի ժողովուրդ ենք, բայց պատասխանատվությունը լավ բան է: Առաջարկում եմ բարոյական վնասի համար պահանջվող գումարն էլ ուղղել մի բարի և հանրօգուտ գործի: Հայցին միանալու և գործընթացի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ»։