Դատավորների ընդհանուր ժողովը փետրվարի 21-ին փակ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ է ընտրել: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը:
Արդարադատության խորհրդի անդամներ են ընտրվել`
Սամվել Վլադիմիրի Օհանյանը – ՀՀ վճռաբեկ դատարան,
Սերգեյ Դիմիտրիի Չիչոյանը– ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
Արա Էդուարդի Բաբայանը – ՀՀ վարչական վերաքննիչ դատարան,
Ռուզաննա Հակոբի Բարսեղյանը – Մարզերի ընդհանուր իրավասության դատարան,
Արմեն Օնիկի Խաչատրյանը– Մարզերի ընդհանուր իրավասության դատարան: