Վիճաբանությանը մասնակցել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք. ՀՔԾ

Քաղաքացիներ Է. Հ.-ի և Ա. Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Է. Հ.-ի հաղորդման` 2014թ. հունվարի 11-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ իրեն անծանոթ չորս տղաներ անհիմն վիճաբանել են իր հետ և ծեծի ենթարկել:

Նույն օրը Ա. Ս.-ն էլ հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ վիճաբանության ժամանակ իրեն և իր երեք ընկերներին ծեծի են ենթարկել Է. Մ.-ն և վերջինիս ծանոթները:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ հասարակական կարգի խախտմամբ զուգորդված վերոհիշյալ վիճաբանությանն ու կռվին մասնակցել են նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք:

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել