Համայնքի ձայնը ուժ ունի. սպորտը՝ համայնքային զարգացման նոր հենասյուն

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թ․ հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մտադրությունների մասին հուշագրի պաշտոնական ստորագրման հանդիսավոր արարողությունը՝ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ՝ տիկին Նաթիա Նացվլիշվիլիի, «ԳանՁոր» Տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ նախագահ, Նոյեմբերյան համայնքի ղեկավար՝ պարոն Արսեն Աղաբաբյանի և «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի տնօրեն տիկին Մարիա Պետրոսյանի մասնակցությամբ։ Հուշագիրը բոլոր կողմերի արդյունավետ ջանքերի և ներդրման միջոցով հիմք է դնում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում ժամանակակից, նոր սերնդի, բազմաֆունկցիոնալ մարզասրահի ստեղծման ծրագրի իրականացմանը։

Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը, Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Գանձոր» ՏԱԽ ՀԿ նախագահ Արսեն Աղաբաբյանը, այլ բարձրաստիճան հյուրեր և ներկաներ։

Ինչպես նշեց իր ելույթում Նաթիան «Այսօրվա միջոցառումը կարևոր փուլ է մեր համատեղ աշխատանքում՝ Գանձոր ՏԱԽ-ի միջոցով խթանելու համայնքային առաջնորդությամբ զարգացումը և ուժեղացնելու Գանձոր ՏԱԽ-ի տարածքի տեղական կարողությունները։ Այս նախաձեռնության շրջանակում Կողբում գտնվող շինությունը կվերափոխվի Նոր սերնդի բազմաֆունկցիոնալ և առողջ ապրելակերպի կենտրոնի՝ խթանելու ֆիզիկական ակտիվությունը և առողջ կենսակերպը՝ հատկապես երիտասարդների և կանանց շրջանում։ Կմշակվեն հատուկ ծրագրեր խոցելի խմբերի համար, ներառյալ՝ կանայք, երիտասարդներ և սոցիալապես անապահով անձինք։ Կենտրոնը կտրամադրի մատչելի սակագներ, վաուչերներ և թիրախային իրազեկման նախաձեռնություններ՝ ապահովելու համար հավասար հասանելիություն բոլորի համար։ Կարևոր է, որ համալիրի շահառու կդառնան ոչ միայն Կողբի, Նոյեմբերյանի և Բերդավանի բնակիչները, այլ նաև մոտակա Թումո կենտրոն հաճախող երեխաները։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը հավաստիացրեց, որ Հայաստանում մենք ականատես ենք LEADER մոտեցման հաջող տեղայնացմանը՝ Տեղական ակտիվ խմբերի ՏԱԽ-երի ակտիվ ներգրավվածությամբ և համայնքային զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի արդյունավետ իրականացմանը, որում համոզվել եմ օրեր առաջ կատարված այցելության ընթացքում։

Պարոն Բարսեղյանը իր ելույթում նշեց, որ շատ է կարևորում գործըկերային համագործակցությունը և այդ համագործակցությամբ ձեռք բերվող մշակույթի փոփոխությունը և դրա ազդեցությունը համայնքի աճի ու զարգացման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել