Փաստաբանական ծառայությունները ավելացված արժեքի հարկ տեղափոխելով՝ կարող ենք պնդել, որ այստեղ կա անհարկի ճնշում։
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Բեսթ սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Վահե Աստվածատրյանը։
Նա նշեց, որ փաստաբանական ծառայությունները իրավաբանական օգնությանն ուղղված, արդարադատությանն աջակցող հիմնական ճյուղի ծառայություններն են, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ ճիշտ այնպես, ինչպես մարդու կյանքին, առողջությանը առնչվող ծառայությունները բժշկական հաստատությունների մասով, որոնք կրկին ամրագրված են Սահմանադրությամբ։
«Երբ համեմատությունը տանում ենք բժշկական ծառայությունների հետ, և այդ ծառայությունները ավելացված արժեքի հարկում չեն, իսկ փաստաբանական ծառայությունները բերում ենք ԱԱՀ-ի դաշտ, արդեն իսկ ստացվում է, որ կա ակնհայտ խտրական մոտեցում փաստաբանական ծառայությունների նկատմամբ։ Բացի այդ, փաստաբանական ծառայությունները իրենց բնույթով ընդհանրապես նման չեն ԱԱՀ դաշտում աշխատող որևէ այլ ծառայությունների կամ ապրանքաշրջանառությանը։ Մենք ապրանք չենք վաճառում, մեր ծառայությունները չեն կարող ունենալ ֆիքսված արժեքներ, որպեսզի այդ արժեքի վրա էլ ավելացված արժեքի հարկ հավելենք»,-ասաց Վահե Աստվածատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։