Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, մասնավորապես՝ իրավաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման դեմ Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 25-ին, բողոքի ակցիա իրականացվեց։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Աստղիկ Մատինյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ ակտի ուժի մեջ մտնելուց հետո սոցիալապես ավելի խոցելի խմբերի համար հավելյալ դժվարություններ են առաջանալու։
«Կառավարության կողմից որևէ նախագծի քննարկման համար մասնագիտական լայն շրջանակներին ներգրավվի և ազդեցության որոշակի գնահատական տրվի, որը չի արվել և ակտի ուժի մեջ մտնելով՝ կարծես խտրական վերաբերմունք է դրսևորվում տարբեր մասնագիտական համայնքների նկատմամբ»,-ասաց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։