Փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում շրջանառության հարկի 2025թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վատթարացնող դրույթների դեմ։ Նրանց են միացել նաև հաշվապահներ և իրավաբաններ։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխությունը հավելյալ բեռ է առաջացնելու փոքր և միջին բիզնեսի համար, քանի որ բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ օգտվում էին հաշվապահական ծառայություններից, բնականաբար ծառայությունները կթանկանան։
«Դեռևս նախագծի ժամանակ մեր կողմից տարբեր քննարկումներին եղել են առաջարկներ, որպեսզի փոփոխությունը ուժի մեջ մտնի գոնե 2026 թվականի հունվարի մեկից, քանի որ տարվա կեսից վատթարացնող նորմի ուժի մեջ մտնելն ուղղակի աննախադեպ է։ Տարվա կեսից գին փոխելը երբեմն անհնար է լինելու։ Լինելու են տարաձայնություններ։ Մենք առաջարկում ենք, որ հարկման ռեժիմի փոփոխությունները տեղի ունենան 2026 թվականի հունվարի 1-ից, որպեսզի բոլորը կարողանան հարմարվել նոր տնտեսական իրողություններին»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։