«Սա մի իրավական ակտ է, որի բացասական հետևանքները լայն շերտերի վրա է տարածվելու»․ Սյուզաննա Սողոմոնյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների, մասնավորապես՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռի ավելացման դեմ Կառավարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 25-ին, բողոքի ակցիա իրականացվեց։

Փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ առանց լայն հանրային քննարկման ներկայացնելու իրավական ակտը հայտնվեց e-draft համակարգում, ինչն իրենց համար խնդրահարույց է։

«Այդ պահից սկսած՝ մասնագիտական այն հանրույթը, որն այս ակտի տուժածն է լինելու, անընդհատ փորձում է բանակցել, երկխոսել Կառավարության պաշտոնատար անձանց հետ՝ տեղ հասցնելու այն մտահոգությունները, որ մեզ մոտ ողջամտորեն առաջացել են։ Գիտեք, որ փոփոխությունները նախատեսված են այս տարվա հուլիսի 1-ից, ինչը ենթադրում է, որ սկսած փոքր և միջին բիզնեսից, վերջացրած իրավաբանական, փաստաբանական ծառայություններից, հարկման դաշտում լինելու են փոփոխություններ։ Բերել, տարվա կեսին իրավական ակտ մտցնել, որով հարկային բեռ է ավելանում, դա իրականում անթույլատրելի և ենթակա է քննադատության»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ սա լայն հանրությանը վերաբերելի խնդիր է, քանի որ փաստաբանի ծառայությունից օգտվում է հասարակության լայն զանգված, ստացվում է, որ նաև նրանց վրա է բեռ ավելանալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել