Հարկադիր քարաթափման աշխատանքներ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 22-ին, ժամը 13։55-ից Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից իրականացվել են մոտ 100 մ երկարության և մոտ 60 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ:

Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։

Փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։

Աշխատանքներին օժանդակել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության ծառայողները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել